Մեր մասին
«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին՝ Վիրաբյանների ընտանքի կողմից:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը սպառողին է առաջարկում ցինկապատ, ցինկապատ՝ պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկեր, գունային լայն ընտրությամբ մետաղական կղմինդրներ և դրանց համալրող դետալներ: Ընկերությունը ՀՀ-ում առաջատարն է գիպսոկարտոնի պրոֆիլների, ՊՎՔ դուռ-լուսամուտների ցինկապատ պրոֆիլների, ուղղորդիչների, տարբեր տեսակի ցանցերի, ինչպես նաև մեխերի, դույլերի արտադրությամբ և իրացմամբ:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը միևնույն ժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով:
Ապրանքատեսականու ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հարավային Կորեայից, Չինաստանից, Իրանից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած ու ճկուն համակարգն օգնում է արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում մատուցել որակյալ ծառայություններ:
Սարքավորումների պարբերաբար թարմացումն ընկերությանը հնարավորություն է ընձեռում՝ արագորեն արձագանքելու և Հայաստանում պահպանելու առաջատարի դիրքերը:
«Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել:
Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝
• ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով
• շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը
• վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը
• ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը
«Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»:
Վերջին նորություններ

Ֆոտոմրցույթ «ԻՄ ՏԱՆԻՔԸ» 🇦🇲🏤🏘
Մասնակցիր` Սեմուր ընդ Կո «ԻՄ ՏԱՆԻՔԸ» լուսանկարչական մրցույթին ու ստացիր Սեմուր ընդ Կո ընկերության կողմից նվեր քարտ 100.000 (հարյուր հազար) դրամ արժողությամբ, որով կարող ես կատարել համարժեք գնումներ Սեմուր ընդ Կո խանութների ցանցերից՝ ողջ տարվա ընթացքում (2019 թվ.): Ավելին …